Կարևորը հաշիվը չէ, այլ այն, որ կարողանանք ուրախացնել հայ երկրպագուներին. Կաֆու
Հուլիսի 8-ին Երևանում տեղի կունենա լեգենդների հանդիպում համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասնակցությամբ: Իսկ մինչ այդ, ֆուտբոլիստները հանդիպեցին լրագրողների հետ, կիսվեցին Հայաստանի մասին իրենց տպավորություններով, լուսանկարվեցին լրագրողների հետ:
«Միլանի» ու Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Կաֆուն առաջին անգամ Հայաստան է այցելել: Ասում է՝ հաճելի է այստեղ գտնվելը, և շնորհակալություն է հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար:
«Վաղը երկրպագուների համար տոն է սպասվում: Նրանք կարող են հանդիպել իրենց սիրելի ֆուտբոլիստների հետ: Վաղվա հանդիպման համար կարևորը հաշիվը չէ, այլ այն, որ կարողանանք ուրախացնել հայ երկրպագուներին»,- նշեց Կաֆուն:
Հիշեցենենք, որ հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Լեգենդների խաղին կմասնակցեն այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ռիվալդոն, Հերնան Կրեսպոն, Գաբրիել Բատիստուտան, Դիդան, Կաֆուն, Իվան Սամորանոն, Ժուլիանո Բելետին, Սերժինիոն, Պաոլո Մալդինին, Յուրի Ջորկաեֆը, Յարի Լիտմանեն, Հրիստո Ստոիչկովը, Դեմետրիո Ալբերտինին, Լյուդովիկ Ժուլին, Կախա Կալաձեն, Ռայան Գիգսը, Ռոնալդոն:
Հարակից հրապարակումներ`
- Ռոնալդոն ևս կմասնակցի Լեգենդների խաղին
- Ռոբերտո Կարլոսը կժամանի Երևան
- Շուտով կհանդիպենք Հայաստանում. Ֆիգու
- Համաշխարհային ֆուտբոլի աստղերը կժամանեն Երևան