Էրդողանը ներկայացրել է կառավարության նոր կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նախարարների կաբինետի նոր կազմը։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Anadolu-ին։
Փոխնախագահի պաշտոնում նշանակվել է Ֆուաթ Օքթայը, ով ավելի վաղ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը։
Ֆինանսների նախարար է նշանակվել Բերաթ Ալբայրաքը, ՆԳՆ ղեկավար՝ Սուլեյման Սոյլուն, պաշտպանությա նախարար՝ Հուլուսի Ակարան։
Արդարադատության նախարար է նշանակվել Աբդուհամիդ Գյուլը, առևտրի նախարար՝ Ռուհսար Փեկջանը։
Հիշեցնենք, որ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել երկուշաբթի օրը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան