Փաշինյանը ՆԱՏՕ-ին կոչ է արել ուղերձ հղել Ադրբեջանին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին ուղերձ հղել Ադրբեջանին այն մասին, որ միջազգային հանրությունը չի ընդունելու ԼՂ խնդրի կարգավորման ռազմական տարբերակը:
«Այս հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալու առաջին օրվանից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,-նշել է նա:
Նա նշել է, որ այդ ագրեսիան ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ է, քանի որ «հիմա Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է»:
«Կարծում եմ՝ Ադրբեջանը վախեր ունի, որ իր ժողովուրդը կարող է ոգեշնչվել հայաստանյան գործընթացներից՝ նախաձեռնելու Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ: Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը»,-ասել է Փաշինյանը: