«Իրատես». Հների ու նորերի բարերարը
«Իրատես» թերթը գրում է. «Սփյուռքահայ որոշ գործարարներ, իրենց գոհունակությունը հայտնելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության առիթով, մեզ հետ զրույցում, այնուամենայնիվ, անհանգստություն հայտնեցին մի շարք հարցերի վերաբերյալ: Նրանք կասկածելի համարեցին հատկապես այն հանգամանքը, որ հին իշխանությունից մնացած որոշ կադրեր շարունակում են իրենց «ծառայությունը» մատուցել նորերին: Խոսքը դրսի գործարարներից մեկի մասին է:
«Նույն մարդիկ, որ կշրջապատեին Սերժին, իրենց տեղը չփոխեցին նաև Նիկոլի իշխանությունում, նրան շրջապատողների մեջ: Այսինքն, ըսել կուզեմ, ըստ երևույթին բան չփոխվեցավ տակավին,- ասաց սիրիահայ գործարարներից մեկը։- Նեխած աղբերը, որոնք հաճախ կշրջապատեին Սերժին ամեն իր պաշտոնական այցերու ժամանակ, հիմա նույն մարդոց կտեսնիմ Նիկոլի և Արմենի հետ: Մաֆիոզներ են միջազգային մակարդակի, ամեն տեսակ ապօրինի գործեր ընողներ»: Մեր զրուցակցին խնդրեցինք հստակեցնել, թե ու՞մ նկատի ունի: «Անուն մը կուզե՞ս: Մինչև իսկ կաթողիկոսին քովեն չի հեռանար, որ ոչինչէն հիմա հարյուրավոր միլիոն դոլարների տեր է Հայաստանում»,- շարունակեց սիրիահայ մեր հայրենակիցը, ապա պատմեց, որ նրան Հայաստան բերեց Լևոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը: Խոսքը Գաբրիել Չեմբերջյանի մասին է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ