Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 50 հազար միգրանտ
2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների և փախստականների թիվը գերազանցել է 50 հազարը, ավելի քան 1 440 մարդ էլ զոհվել է կամ անհայտ կորել: Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Կազմակերպության տվյալներով, հուլիսի 15-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 50 հազար 872 միգրանտ և փախստական, զոհվել է 1443 մարդ»,- այս մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ժոել Միլմանը:
Նրա խոսքով՝ ժամանածների մոտ 35%-ին ընդունել են Իտալիան և Իսպանիան, 29 %-ին՝ Հունաստանը:
Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել շուրջ 110 հազար միգրանտ և փախստական, իսկ 2016 թվականին՝ մոտ 242 հազար:
Ժոել Միլմանը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսպանիա ժամանող միգրանտների և փախստականների թիվը կտրուկ աճել է: Մասնավորապես, տարեսկզբից Իսպանիա է ժամանել ավելի քան 18 հազար մարդ՝ գերազանցելով Իտալիային և Հունաստանին:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները