«Իրատես». Երևանի կենտրոնում ազատ տարածքները՝ հնարավոր ու անհնարին, վարձակալել են, որ «ՔՊ» շտաբներ բացեն
«Իրատես» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մեծ եռանդով ու խանդավառությամբ են պատրաստվում: Նոր մարդկանց են անդամագրում, հազարավոր մարդիկ էլ դիմումները ձեռքներին սպասում են իրենց անդամագրությանը»,- «Իրատեսին» ասաց ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաև, որ այս օրերին Երևանի կենտրոնում ու Փոքր կենտրոնում կուսակցությունը բազմաթիվ տարածքներ է վարձակալել: «Ինչքան տարածք կա՝ հնարավոր ու անհնարին, վարձակալել են, որ կուսակցական շտաբներ բացեն: Այս պահին եթե այլ անհատներ կամ կազմակերպություններ ցանկանում են տարածք վարձակալել, չեն կարողանում՝ դրանք միայն ՔՊ-ի համար են»,- ասաց նա:
Նշենք, որ ՔՊ-ին անդամագրվողների մեջ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր նախկինում քաղաքական այլ թևերի են հարել, և սովորույթի համաձայն, հիմա էլ որոշել են անդամագրվել իշխող կուսակցությանն ու ամրապնդել իրենց դիրքն ու զբաղեցրած պաշտոնը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները