Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է լքել պաշտոնը
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը պատասխանել է The Salt Lake Tribune-ում հրապարակված հոդվածին, որի հեղինակը նրան կոչ էր արել Թրամթ-Պուտին հանդիպումից հետո հրաժարական տալ: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Մասնավորապես, դեսպանը հոդվածի հեղինակին հրավիրել է Մոսկվա, որտեղ վերջինս կկարողանա ծանոթանալ հարյուրավոր գործընկերների հետ, որոնք զբաղվում են աշխարհի ամենավտանգավոր հակամարտությունների կայունացմամբ:
«Ես իմ գործընկերների շրջանում գիտական հարցում եմ անցկացրել, որոնց դիմում եք այն հարցով, թե արժե՞ հրաժարական տամ: Նրանց ծիծաղն ինձ ամեն ինչ ասել է»,- ամփոփել է Հանթսմանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը