Հունաստանում հրդեհի հետևանքով զոհվել է 74 մարդ
Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ «անասելի ողբերգության» հետևանքով 74 մարդ է զոհվել:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, մահացած մարդկանց մարմիններ հայտնաբերվել են մեքենաներում, ժայռերի վրա: Մահացած մարդկանց մարմիններ կան փողոցներում, Աթենքի արևելյան ափամերձ տարածքում գտել են խմբի 26 անդամների այրված մարմինները:
Լողափին նայող ժայռի վերևում գտել են երեխաների մի խումբ: Ենթադրվում է, որ նրանք այդտեղ էին հասել կրակից փախչելու հետևանքով: Մահացածներից ամենափոքրը վեց ամսական երեխա է: Նա շնչահեղձ է եղել: Վնասվածքներ է ստացել 187 մարդ, որից 23-ը երեխաներ են:
«Հունաստանն անցնում է անասելի ողբերգության միջով: Երկիրն ապրում է ամենադժվար պահերից մեկը: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե ինչ ենք հիմա մենք զգում»,-հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Պետական դրոշներն իջեցվել են պետական մարմինների շենքերի վրայից:
Հունաստանի՝ օգնության կարիք ունենալու մասին հայտարարությունից հետո իրենց օգնություն են առաջարկել Կիպրոսը, Իսպանիան, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան:
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին
- Հունաստանում հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԻՆ
- Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար
- Հունաստանի իշխանություններն օգնություն են խնդրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան