Աղջիկների շրջանում տարածված է Նարե ու Մարիա, տղաների շրջանում՝ Դավիթ, Նարեկ անունները
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 16 հազար 189 երեխա: Վիճակագրության պետական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, երեխաներից 7 648-ը աղջիկ են, 8 541-ը՝ տղաներ:
Հայաստանում աղջիկներին առավել շատ կոչում են Նարե, Մարիա, Մարի, Մանե, Էլեն, Անահիտ, Մարիամ, Անգելինա, Եվա, Անի:
Առավել քիչ են երեխաներին տալիս այնպիսի անուններ, ինչպիսիք են Ռուզաննա, Էմիլի, Կարինե, Աստղիկ, Լիա, Գոհար, Գոհար, Լիկա:
Տղաների ամենատարածված անունների առաջին տասնյակում են՝ Դավիթ, Նարեկ, Մարկ , Տիգրան, Ալեքս, Հայկ, Արթուր, Գոռ, Արեն:
Տղաներին ավելի քիչ են անվանակոչում Հենրի, Ալեքսանդր, Գրիգոր, Ալբերտ, Էդգար, Գարիկ, Էդուարդ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան