Թուրքիայում անձրևներից փլուզվել է չորս կամուրջ
Թուրքիայի հյուսիսում Օրդու նահանգի Ունե քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է չորս կամուրջ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, քաղաքապետն ասել է, որ չորս մարդ վնասվածք է ստացել։
«Մեր գյուղերում ուժեղ անձրևից հետո փլուզվել է չորս կամուրջ։ Վտանգ կա, որ մեկը ևս կփլուզվի։ Չորս մարդ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, տեքստիլ գործարանից 165 մարդ տարհանման կարիք ունի։ Զոհերի մասին տեղեկատվություն դեռ չկա։ Փրկարարների խումբը ուղղաթիռների օգնությամբ աշխատում են տարհանման ուղղությամբ»,- ասել է քաղաքապետը։