Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել Է 347-ի
Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 347-ի:
«Տվյալները ստացվել են շրջանների ղեկավարների այսօրվա հանդիպման ընթացքում»,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Լոմբոկի շրջանի տարերային աղետների դեմ պայքարի տարածաշրջանային գործակալության ղեկավարի խոսքը:
Աղբյուրը գրում է նաև, որ Եվրամիությունը 150 հազար եվրո է տրամադրել Ինդոնեզիայում երկրաշարժից տուժած մարդկանց աջակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել է Մատարամ քաղաքից 49 կմ հյուսիս-արևելք ընկած շրջանում:
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիայում տասը հազար մարդ Է տարհանվել երկրաշարժից հետո
- Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 91-ի
- Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով