Քաղաքական 11:00 15/08/2018 Աշխարհում

Հակազդեցություն Էրդողանի քարոզչությանը «Նյու Յորք թայմս» թերթում. Սասունյան

Տարիներ շարունակ թուրքական կառավարությունը բազմաթիվ ամերիկյան ընկերություններ է վարձել Վաշինգտոնում՝ լոբբիստական գործունեություն ծավալելու և իր անունից հանրային կապեր հաստատելու համար:

Նման ընկերություններ վարձելը շատ թանկ է և հիմնականում գումարի վատնում է, քանի որ նրանք ստեղծում են ավելի շատ փաստաթղթեր, քան իրական արդյունք: Սակայն, նրանք կարող են երբեմն նախապատրաստել հոդվածներ թուրք պաշտոնյաների անունից ու օգնել դրանք հրապարակել ամերիկյան թերթերում և կազմակերպել նրանց այցելություններն ու հանդիպումները Միացյալ Նահանգներում:

Թուրքական  կառավարությունը ստիպված է խոշոր գումարներ ծախսել նման ընկերություններ վարձելու համար, քանի որ նա չի կարող ապավինել Ամերիկայի թուրքական համայնքին՝ իր անունից լոբբիստական գործունեություն ծավալելու կամ PR իրականացնելու, անկախ նրանից, թե ինչքան գումարներ են հատկացվում Անկարայից: Նույնը իրավիճակում են Ադրբեջանի կառավարությունն ու Ամերիկայի ադրբեջանական համայնքը: Ոչ թուրքական, ոչ ադրբեջանական համայնքները ակտիվ չեն ամերիկյան քաղաքականության մեջ և նրանք այդքան վաղուց գոյություն չունեն Միացյալ Նահանգներում, ինչպես հայկական համայնքը: Ահա թե ինչու Թուրքիան և Ադրբեջանն ապավինում են վճարովի լոբբիստներին՝ Միացյալ Նահանգներում իրենց շահերն առաջ մղելու համար:

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերություններում տեղի ունեցած վերջին շրջադարձը, հավանաբար թուրքական կառավարության կողմից վարձված PR ընկերություններից մեկին խնդրել էին սյունակ նախապատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից և օգտագործել իր կապերը՝ «Նյու Յորք թայմս» թերթում այդ հոդվածը հրապարակելու համար:

Բնականաբար, սյունակը պետք է ավելի շուտ արտացոլեր Էրդողանի տեսակետները, քան PR ընկերության ներկայացուցիչների: Հետաքրքիր կլիներ համեմատել ամերիկյան PR ընկերության առաջարկած առաջին տարբերակը վերջնականի հետ, որը վերանայվել էր Էրդողանի աշխատակազմի կողմից:

Դատելով Էրդողանի հոդվածի բովանդակությունից, կարելի է եզրակացնել, որ PR ընկերության առաջարկած տեքստը՝ գրված նրբանկատորեն և վարպետորեն, չի ընդունվել Անկարայի կողմից: Փոխարենը, այն ինչ հրապարակվել է «Նյու Յորք թայմս» թերթում՝  Էրդողանի բռնակալական և ամբարտավան կեցվածքին բնորոշ ճոռոմ հոդված է... Մերժելով PR ընկերության ավելի դիվանագիտական տեքստը, Էրդողանն իր հոդվածը դարձրել է անիմաստ՝ ամերիկյան հասարակության և կառավարության վրա որևէ դրական ազդեցություն թողնելու իմաստով:

Էրդողանի 2018 թ. օգոստոսի 10-ի քննադատական հոդվածը վերնագրված էր՝ «Ինչպես է Թուրքիան տեսնում ԱՄՆ-ի հետ ճգնաժամը», և ուներ հետևյալ ենթավերնագիրը՝ «Միացյալ Նահանգների դեմ Թուրքիայի միակողմանի գործողությունները կվնասեն ամերիկյան շահերին և կստիպեն Թուրքիային փնտրել այլ բարեկամներ ու դաշնակիցներ»։

Ընթերցողը չի տպավորվում հոդվածի նման վերնագրից՝ իր հակասական տոնի և սպառնացող լեզվի պատճառով, որը չի նպաստում ցանկացած վեճի լուծմանը: Ահա մի քանի օրինակներ Էրդողանի վիճելի տեսակետներից, որոնք տեղ են գտել նրա հակասական խմբագրական սյունակում:

- «… Միացյալ Նահանգները բազմիցս և հետևողականորեն չի հասկացել և չի հարգել թուրք ժողովրդի մտահոգությունները»:

Իսկ ի՞նչ կասեք թուրք ղեկավարի կողմից ամերիկյան ժողովրդի մտահոգությունները հասկանալու և հարգելու մասին… «Պոչը չի շարժում շանը…»։ Էրդողանը չի հասկանում, որ Թուրքիան ավելի շատ Միացյալ Նահանգների կարիքն ունի, քան Միացյալ Նահանգները՝ Թուրքիայի։ Երկար ժամանակ, Վաշինգտոնում թույլ ղեկավարության պատճառով, թուրքական կառավարությունը սանձարձակորեն վարվել է որպես ՆԱՏՕ-ի անդամ և ԱՄՆ դաշնակից։ Ինչքան շատ են ԱՄՆ ղեկավարները հարմարվում  թուրքական վատ վարքագծին, նրանք այնքան ավելի թշնամական են դառնում։ Եթե տասնամյակներ առաջ Միացյալ Նահանգները Թուրքիային իր տեղը դներ, նա կսովորեր իրեն պահել որպես ԱՄՆ կրտսեր գործընկեր, ոչ թե որպես խուլիգան…

- Էրդողանը նախազգուշացնում է. «Եթե Միացյալ Նահանգները չսկսի հարգել Թուրքիայի  ինքնիշխանությունը և չապացուցի, որ հասկանում է, թե ինչ վտանգների առաջ է կանգնած մեր ազգը, մեր համագործակցությունը կարող է վտանգվել... Թուրքիան այլընտրանքներ ունի։ Միակողմանիության և անհարգալից վերաբերմունքի այս միտումը չփոխելու դեպքում, մենք ստիպված կլինենք փնտրել նոր բարեկամներ և դաշնակիցներ»։  

Սա դատարկ սպառնալիք է։ Թուրքիան ազատ է դիմելու Ռուսաստանին կամ Չինաստանին և կորցնելու Միացյալ Նահանգների ու Արևմտյան Եվրոպայի աջակցությունը: Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն դիտարկի Թուրքիային դաշինքից դուրս շպրտելու հնարավորությունը: Գնա՜ս բարով…

- Էրդողանը նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին Սիրիայում քուրդ մարտիկներին զինելու և այդ զենքերը «Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում»  Թուրքիայի դեմ օգտագործելու մեջ։

Նախևառաջ, սուտ է, որ ամերիկյան զենքերը քրդերի կողմից օգտագործվել են Թուրքիայում: Երկրորդ, թուրքական ուժերն իրավունք  չունեն ներխուժել Սիրիա և Իրաք՝ խախտելով նրանց տարածքային ինքնիշխանությունը:

Էրդողանը շարունակում է հակազդել նախագահ Թրամփի պահանջին՝ ազատելու ապօրինաբար պահվող ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին՝ խնդրելով Միացյալ Նահանգներին հարգել Թուրքիայի «դատական գործընթացը»: Ի՞նչ դատական գործընթաց Էրդողանի բռնապետության ներքո… Հազարավոր թուրքեր բանտարկվել են առանց պատշաճ դատավարության կամ նշույլ իսկ մեղավորության։ Եթե Էրդողանը խելք ունենար, նա վաղուց հրամայած կլիներ ազատ արձակել պատվելի Բրանսոնին, այդպիսով խուսափելով Միացյալ Նահանգների հետ ավելորդ  առճակատումից։ Բայց քանի որ Էրդողանը և նրա կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անհավասարակշիռ անձնավորություններ են, նրանք հակագովազդ են անում Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որը որևէ PR ընկերություն չի կարող կարգավորել, անկախ նրանից, թե որքան գումար է վճարված։

Հետաքրքիր է, որ «Նյու Յորք թայմսը» նույն օրը, երբ տեղադրել էր Էրդողանի հոդվածը, հրապարակել էր նաև խմբագրական՝ դատապարտելով թուրք ղեկավարների «անամոթ վարքագիծը» պատվելի Բրանսոնին «շինծու մեղադրանքներով» պահելու համար, և հարց բարձրացնելով՝ «արդյոք Թուրքիան դե՞ռ Ամերիկայի դաշնակիցն է»։

Հետևաբար «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագրականը կործանեց որևէ օգուտ, որն Էրդողանն ակնկալում էր ստանալ իր քարոզչական հոդվածից, այդպիսով վատնելով խոշոր գումարներ, որոնք Թուրքիան ծախսել էր հանրային կապերի վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}