Թուրքիայի հետ Ռուսաստանի ընկերությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ. Զախարովա
ՌԴ-ի համագործակցությունը Թուրքիայում ուղղված չէ երրորդ երկրների, այդ թվում՝ Հունաստանի դեմ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս ընդգծել ենք բոլոր մակարդակներում, որ Ռուսաստանը ընկերություն չի անում ինչ-որ մեկի հետ ի հակառակ մյուսի։ Օրինակ, ռուսական համագործակցությունը Թուրքիայի հետ ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա՝ մեկնաբանելով Հունաստանի ԱԳՆ-ի՝ նախկինում հրապարակված հայտարարությունը:
Հունաստանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ Ռուսաստանին անվանել էին «Թուրքիայի զենքի ընկեր», և հայտարարել, որ Մոսկվան անխուսափելիորեն հեռացել է այն դիրքից, որը բնութագրում էր 190 տարվա ընթացքում Հունաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարեկամության և համագործակցության մակարդակը։ Աթենքի կարծիքով՝ Ռուսաստանը չի գիտակցում, որ Հունաստանը միջազգային քաղաքականության մեջ իր սեփական շահերն ու չափանիշներն ունի: Աթենքը Մոսկվայի պատասխան գործողություններն անվանել է «կամայականություն և վրեժ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան