Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությանն առնչվող գործնական թեմաների:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան