Լուկաշենկոն նոր վարչապետ է նշանակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության նոր ղեկավար է նշանակել։ Գազետա․ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ԲելՏա գործակալությունը։
Նշվում է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Զարգացման բանկի նախկին ղեկավար Սերգեյ Ռումասը։ Նախկին վարչապետը Անդրեյ Կոբյակովն էր։ Բացի այդ առաջին փոխվարչապետ է նշանակվել Ալեքսանդր Տուրչինը։
Ավելի վաղ Լուկաշենկոն կարգադրել էր պաշտոնանկ անել մի քանի նախարարի և անվտանգության խորհրդի քարտուղարին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին