Անկարայում կրակել են ԱՄՆ դեսպանության ուղղությամբ
Անկարայում անհայտ անձիք ավտոմեքենայից կրակել են ԱՄՆ դեսպանության ուղղությամբ։ Տուժածներ չկան։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել լուսաբացին։ Սպիտակ գույնի մեքենայից 4-5 կրակոց է արձակվել դեսպանության ուղղությամբ։ Փամփուշտները դիպել են դեսպանությունը պահպանող ոստիկանների համար նախատեսված տաղավարին։
Դեպքի վայրում են ոստիկաններ։ Սկսել են որոնել կրակողներին։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր