Ուզբեկստանի վարչապետը վթարի է ենթարկվել
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը Տաշքենդում ավտովթարի ենթարկվելու հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել: Վարչապետը շարունակում է կատարել իր պարտականությունները»,- նշված է կայքում:
Ուզբեկական տեղական լրատվականներից մեկը հայտնել է, որ վարչապետը եղել է ծառայողական մեքենայում: Վարչապետին մարմնական թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, նրա առողջությանը վտանգ չի սպառնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան