Մշակույթ 13:07 28/08/2018 Հայաստան

Օպերայի համաշխարհային աստղերը յուրօրինակ կատարմամբ հանդես կգան Երևանում

Հայաստանում առաջին անգամ, օգոստոսի 29-ին,  Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը թատերականացված-համերգային կատարմամբ կներկայացնի Ջ. Պուչինիի «Թիկնոցը», նույն երեկոյի ընթացքում հանդիսատեսը կունկնդրի նաև Ռ. Լեոնկավալոյի «Պայացներ»  օպերաները:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում հանդես կգան աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայազգի երկու խարիզմատիկ օպերային երգիչներ՝ սոպրանո Աննա Կասյանը և, արդեն տենորի կարգավիճակով հանդես եկող, բացառիկ ձայնի տեր՝ Արսեն Սողոմոնյանը:

«Պայացներ»-ում գլխավոր դերերում հանդիսատեսը կունկնդրի հրաշալի աստղաբույլի՝  Արսեն Սողոմոնյան (Կանիո, տենոր, Ռուսաստան), Աննա Կասյան (Նեդդա, սոպրանո, Ֆրանսիա), Ջանպիերո Ռուջերի (Տոնիո, բարիտոն, Իտալիա), Ազամաթ Ժելտիգրուզով (Սիլվիո, բարիտոն, Ղազախստան, Արամ Խաչատրյան միջազգային մրցույթի 2-րդ մրցանակակիր, 2017թ.), Պերճ Քարազյան (Բեպպե, տենոր, Հայաստան): «Պայացներ» օպերան ՀԱՖՆ-ի կատարմամբ արդեն երրորդ անգամ է հնչելու. առաջինը՝ 2007թ., երկրորդը՝ 2008թ.:

Օգոստոսի 29-ի ներկայացումների ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, բեմադրիչ դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը, դիրիժորի ասիստենտ՝ Վարդուհի Մինասյան: Մաեստրո Թոփչյանը հաճախ է անդրադառնում օպերային ժանրին և ՀԱՖՆ-ի հետ տարբեր տարիներին ներկայացրել է Վերդիի «Օթելո», «Ռիգոլետո», «Աիդա», «Սիմոն Բոկանեգրա»,  Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ», «Տուրանդոտ», «Տոսկա», «Բոհեմ» և այլ օպերաներ՝ ներգրավելով աշխարհահռչակ օպերային երգիչների:

Ըստ աղբյուրի,  Աննա Կասյանը համարվում է իր սերնդի ամենահեռանկարային ֆրասիացի սոպրանոներից: Նրա խաղաղացանկն ընդգրկում է ավելի քան 20 դերերգեր՝ Մոցարտից մինչև Վերդի: Կասյանը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն օպերային թատրոններում՝  Հռոմի օպերային թատրոն, Թուլոնի, Նիցցայի, Ժնևի մեծ թատրոն, Կոպենհագենի թագավորական թատրոն և այլն: Մշտական հյուր է Գրացի փառատոնի, Festival opera Days of Chartres, Bel Canto Festival of St. Riquier, Maggio Musicale, Ռավենա փառատոների: Կասյանը բազմիցս ելույթներ  է ունեցել Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ: Sony Classic-ի կողմից Աննա Կասյանը վերջերս ձայնագրվել է Մոցարտի «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերայում Դեսպինայի դերերգով՝ դիրիժոր Թ. Կուրենտսիսի ղեկավարմամբ: Նա բարձր գնահատականի է արժանացել այս դերի մեկնաբանության համար ռուս երաժշտաքննադատների կողմից,  և ռուսական «Ոսկե դիմակի» և «Ազգային թատրոնի մրցանակաբաշխության» կողմից  առաջադրվել է «Լավագույն կին արտիստ» անվանակարգում: Բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է: 

Արսեն Սողոմոնյանն էլ այսօր համաշխարհային օպերային բեմի ծագող աստղ է: 2019-ին մեր հայրենակիցը երգելու է  Օթելո Բեռլին ֆիլհարմոնիկի հետ՝ Դանիել Գատիի ղեկավարությամբ, Դոն Ժոզե («Կարմեն») Լոնդոնի Քովենթ Գարդենում, Դոն Ալվարո («Ճակատագրի ուժը») Ֆրանկֆուրտի օպերայում, Մանրիկո («Տրուբադուր») Տեատրո Ռեջոյում:

Տիրապետելով աննկարագրելի գեղեցիկ և հարուստ ձայնի՝ Սողոմոնյանն այժմ երգում է դրամատիկ տենորի համար գրված բարդագույն դերերգեր: Սակայն, Երևանի կոնսերվատորիան (պրոֆ.՝ Հակոբյանցի դասարան) նա ավարտել է որպես բարիտոն և դեռևս երրորդ կուրսում արդեն Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ էր: Այդ տարիներին մեծ հաջողությամբ հանդես է եկել Ժերմոնի («Տրավիատա», Վերդի), Շարպլեսի («Մադամ Բաթերֆլայ», Պուչինի) դերերգերով: 2009թ-ին ուսանել է Իտալիայում, այդ ժամանակվանից հանդիսանում է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմերովիչ-Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնի առաջատար մեներգիչ:   Իտալացի բարիտոն  Ջանպիերո Ռուջերին հաճախ է հանդես գալիս Հայաստանում ՀԱՖՆ-ի հետ: Մեր հանդիսատեսը Ռուջերիին հատկապես հիշում է նրա փայլուն Ռիգոլետոյով (2016թ):

Երաժշտական գործունեությունը սկսելով իբրև տրոմբոնահար՝ RAI Symphony Orchestra-ում, Ռուջերին հետագայում նվիրվել է վոկալ արվեստին: Առաջատար մեներգչի կարգավիճակով Ջ.Ռուջերին հանդես է եկել Իտալիայի, Դեթրոյթի, Քյոլնի, Տոկիոյի, Պեկինի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Գերմանիայի  և այլ երկրների առաջատար օպերային թատրոններում: Համագործակցել է հայտնի ռեժիսորներ Ֆրանկո Զեֆիրելիի, Մ. Մարտոնեի, Դ. Աբբադոյի հետ: Երգել է Պ. Դոմինգոյի, Գ.Գելմետիի, Գ.Կյունի, Ա. Զեդդայի, Գ. Ֆերրոյի, Դ. Ռենցետտիի, Ջ. Նոզեդայի, Ի. Մյուլլերի  և այլ անվանի դիրիժորների ղեկավարությամբ:

Նշվում է նաև, որ Ջակոմո Պուչինի՝ «Թիկնոցը» օպերայում ներգրավված են Հայաստանի մի շարք լավագույն երգիչներ՝ Մարինե Դեինյան (Ժորժետա, սոպրանո), Դավիթ Բաբայանց (Միքելե, բարիտոն), Հովհաննես Անդրեասյան (Լուիջի, տենոր), Հովհաննես Ներսեսյան (Տալպա, բաս), Պերճ Քարազյան (Տինգա, տենոր), Հայկ Թոնգուրյան (Երգ վաճառող, տենոր), Նարինե Անանիկյան (Ֆռուգոլա, մեցցո-սոպրանո), Արտակ Մելքոնյան (սիրահար անցորդ, տենոր), Ջուլիետտա Ալեքսանյան (սիրահար անցորդ, սոպրանո):

Հանդես կգան նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան և Երևանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:06
Կիրանցի մոտ տեղի է ունենալու պայթյուն. ՊՆ
Այսօր՝ ժամը 18:20-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 (մեկ) պայթյուն: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պաղեստինի ժողովրդի համար կարևոր է Իսրայելի դեմ հարուցված գործին Թուրքիայի ներգրավվելու որոշումը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Պաղեստինի ժողովրդի համար չափազանց կարևոր է...
Աղբյուր` Panorama.am
18:02
Ես Աննա Հակոբյանի հետ չեմ հանդիպում. Գլխավոր դատախազ
«Եթե խոսքը վերաբերում է լրտեսության հանցակազմերին, մենք ունենք վարույթեր, դատարան ուղարկված գործեր, ունենք պետական դավաճանության գործեր։...
Աղբյուր` Panorama.am
17:52
Աճառյան փողոցում հյուրանոցի մոտ 35-ամյա տղամարդու առերևույթ սպանության դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի...
Աղբյուր` Panorama.am
17:44
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
ԱԺ նիստի ընթացքում 168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ՔՊ-ական կին պատգամավորները հեռախոսի միջոցով ուսումնասիրում օնլայն խանութներում առկա...
Աղբյուր` Panorama.am
17:39
Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական  բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եթե Սուքոյանի դեպքում կալանավորվում է, ապա Հակոբ Արշակյանի դեպքում ինչո՞ւ չի կալանավորվում.Աննա Գրիգորյանը՝ դատախազին
«Եթե Արթուրի նկատմամբ խափանման միջոցը կալանքն է ընտրվել, ապա բազմաթիվ այլ դեպքերում մենք կալանք այդպես էլ չտեսանք»,-խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ «կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին», կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյան
«Քրեական օրենսգրքում նախատեսված է հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցագործության մի տեսակ, որը կոչվում է հետևյալ կերպ՝ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:42
Բեռլինի պաշտպանական նշանակության գործարանում բռնկված հրդեհից վտանգավոր ծուխ է բարձրանում
Բեռլինում գտնվո Diehl պաշտպանական-արդյունաբերական ընկերության մետալուրգիական գործարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով թունավոր ծուխ է...
Աղբյուր` Panorama.am
16:36
Այստեղ դասախոսության ժամ չեմ սկսելու. Դատախազը՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայության հարցին ի պատասխան
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը դիմեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, թե կարո՞ղ է այս...
Աղբյուր` Panorama.am
16:31
Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են ցանկանում լռեցել բնապահպաններին, լրագրողներին
«2018-ից ի վեր, կարող եմ ասել, որ Հայաստանում ավելացել են դեպքերը, երբ բնապահպանական ռիկսերի մասին բարձրաձայնող մարդկանց նկատմամբ դատական...
Աղբյուր` Panorama.am
16:06
Թուրքիայի և Ադրբեջանի կողմից երկրի տնտեսությունը ներսից պայթեցնելու պարտադրած քայլ է. Նաիրի Սարգսյան
Կառավարությունը վերջին նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում ընդունեց։...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}