Անկարան պատասխանել է Թուրքիայի՝ ԵՄ մուտք գործելու նպատակահարմար չլինելու Մակրոնի խոսքերին
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Անկարան ափսոսանք է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարության կապակցությամբ, թե Թուրքիայի մուտքը ԵՄ նպատակահարմար չէ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Իրականությանը չի համապատասխանում այն հյատարարությունը, որ մեր երկիրը «հակաեվրոպական է»։ Իրականում, այն Եվրոպայի անքակտելի մասն է»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նաև հավելել են, որ Մակրոնը հեռու է Թուրքիայում կատարվող իրադարձություններից, և ժողովրդավարական Թուրքիան ձգտում է դեպի ԵՄ լիարժեք անդամակցություն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը