Մշակույթ 14:18 28/08/2018 Հայաստան

Սարյանի՝ զարմանալի պատմություն ունեցող կտավն առաջին անգամ ցուցադրվելու է Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում՝ Մ. Սարյանի տուն թանգարանում բացվող «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում կներկայացվի Վարպետի փարիզյան շրջանի (1926-1928) «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» (1927թ.)  նկարը։ Սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 14-ը կայանալիք ցուցահանդեսը նվիրված է Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժովին։

Panorama.am-ը հետաքրքրվեց Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանից, թե ի՞նչ կտավ է, ինչո՞ւ է առաջին անգամ ցուցադրվում, արդյո՞ք  մինչ այս նկարը Հայաստանում չի եղել։

Ռ. Սարյանն ասաց, որ Վարպետի՝ փարիզյան  շրջանի 37 նկար Փարզից տունդարձի ճանապարահին այրվել է Ֆրիժի նավի վրա հրդեհի ժամանակ, իսկ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս»  նկարը, ի թիվս այլ 5 նկարի, Սարյանը ի պահ էր տվել Ֆրանսիայում տիկին Աննա Բուդաղյանին այն պայմանով, որ վաճառի և այդ գումարով իրեն ուղարկի ներկեր, կտավներ, վրձիններ, քանի որ Խորհրդային միությունում այդ ամենը դժվար էր հայթայթել, մանավանդ  լավ որակի։ Սակայն սխալմամբ տարբեր ալբոմների կատալոգներում նշվել է, որ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս»  կտավը նույնպես այրվել է. «Սարյանի փարիզյան նկարների գերակշռող մասը լուսանկարված է եղել  Փարիզում, Սարյանի անհատական ցուցահանդեսի բացումից առաջ, և գոնե լուսանկարների շնորհիվ մեզ դրանք հայտնի դարձան։ Այս նկարը  նույնպես հայտնի էր մեզ սև ու սպիտակ տարբերակով»։

«Այն մասին, որ նկարը չի այրվել առաջին անգամ գրեց  Ռուբեն Դրամփյանը 1960 թվականի իր կատալոգում, հիմնվելով  Սարյանի այն վկայության վրա, որ նկարը գտնվում է Փարիզում Տիգրան Խան Քելեկյանի հավաքածուում։ Արդեն հասկանալի էր, որ այդ նկարը չէր կարող այրված համարվել»,- նշեց Ռ. Սարյանը՝ ներկայացնելով պատմությունը, թե ինչպես է այն հայտնվել Տիգրան Խան-Քելեկյանի հավաքածուում։

«2002 թվականին իմ կողմից հրատարակված  Սարյանի նամականու առաջին հատորում հրապարակեցի Սարյանի նամակն  ուղղված հասարակական գործիչ, գրականագետ, թարգմանիչ Արշակ Չոպանյանին։ Վերջինս սարյանին հայտնել էր, որ Քելեքյանը հետաքրքրվում էր նրա փարիզյան գործերով և ուզում էր գել: Սարյանն իր պատասխան նամակում խնդրում է նրան տանել Քելեքյանին Աննա Բուդաղյանի մոտ և ցույց տայ նրան ի պահ թողած նկարները։ Տալով նկարների անունները, Սարյանը նշում է, որ «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս»  փարիզյան շրջանի իր ուժեղ գործերից է։ Այդպես էլ եղավ, Սարյանի փարիզյան շրջանի երեք աշխատանք հանգրվանեց Տիգրան Խան- Քելեկյանի հավաքածուում»,- պատմում է Ռուզան Սարյանը։

Իսկ ով էր Տիգրան Խան Քելեկյանը։ Ռ. Սարյանն ասաց, որ հետաքրքիր անձնավորություն էր, արվեստի հավաքող, բարերար, ֆինանսական օգնություն էր  ցուցաբերել Բրաքին, Պիկասոյին, երբ նոր էին սկսում իրենց կարիերան։

1951 թվականին  Տիգրան Խան Քելեկյանի մահից հետո նրա մոտ գտնվող Սարյանի նկարները տարբեր հավաքածուներում հայտնվեցին։ Սարյանի տուն-թանգարանի տնօրենն ասաց, որ մինչև 2011 թվականը որևէ տեղեկություն չունեին «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավի մասին։

Ռ. Սարյանին հաճախ են ուղարկում  Սարյանին վերագրվող նկարների լուսանկարներ, դրանց կեղծ կամ բնօրինակ լինելու մասին նրա կարծիքն իմանալու համար:

«Ավելի շատ է հիասթափությունը, քանի որ կեղծիքները շատ են։  Զարմանում ես, թե  ինչքա՜ն մարդիկ են զբաղվում արվեստի գործերի զեղծարարությամբ, իհարկե, նաև Սարյանի գործերի։ Այս անգամ, երբ բացեցի նամակը,  հանկարծ իմ աչքի առաջ սարյանական վառ գույներով հառնեց այն նկարը, որի մասին  տեղյակ էի միայն սև ու սպիտակ լուսանկարի շնորհիվ։

Հրճվանքից ու ուրախությունից չգիտեի, ինչ անել։ Նամակ ուղարկողը Նոր Զելանդիայից էր, նա մեզ շատ բարձր գնով  առաջարկեց նկարը, և մենք ի վիճակի չեղանք այն գնել: Նկարի տերն այն հանեց լոնդոնյան Մակդուգալս աճուրդ: Ես շտապեցի գնալ Լոնդոն և նկարն իմ աչքով տեսնել,  նաև փորձել բարերարներ գտնել, որոնք պատրաստ կլինեին նկարը գնել և նվիրաբերել Սարյան թանգարանին: Բայց ոչինչ չստացվեց: Նկարն աճուրդից գնեց մոսկվաբնակ արվեստի մի հավաքող։ Մեր հայերից ոչ ոք մոտ չգնաց այդ հազվագյուտ նկարին: Ինձ ուղղակի ասվեց, որ իրենց դա չի հետաքրքրում։ Եվ հանկարծ այս տարի նկարը նորից հայտնվեց աճուրդում: Կրկին դիմեցի մեր հայրենակիցներին, ովքեր ի վիճակի էին գնել այն, գոնե կմնար հայկական օջախում։ Ոչ ոք չարձագանքեց։ Հուսահատ վիճակում էի։ Բայց մեր բախտը բերեց, գնեց մոսկվաբնակ հայ գործարար, արվեստի հավաքող՝ Արթուր Դանելյանը,- պատմեց Ռուզան Սարյանը։

Նա դիմեց  Արթուր Դանիելյանին, խնդրանքով ժամանակավոր ցուցադրության համար նկարը տրամադրել Սարյան տուն-թանգարանին՝ «Սարյանը և Ֆրանսիան» ցուցահանդեսում ներկայացնելու նպատակով:

«Եվ, ինչ ուրախություն, նա համաձայնվեց»:

«Այս ցուցահանդեսը դրանով պետք է արժևորվի։ Իսկապես, հազվագյուտ իրադարձություն է մեզ սպասում։ Համոզված եմ այն մեծ հետաքրքրություն առաջ կբերի, շատերը կցանկանան իրենց աչքերով տեսնել նման զարմանալի պատմություն ունեցող «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս»  նկարը», - ասաց Ռուզան Սարյանը։

Լուսանկարը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջից։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}