ԱԺ նախագահը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
«Չեմ կարող նշել հստակ ժամկետ, քանի որ դուք գիտեք մենք Ազգային ժողովում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրության բարեփոխումների վրա, և այդ առումով դեռ աշխատանքները չեն ավարտվել»,- այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ կլինե՞ն արդյոք արտահերթ ընտրություններ, եթե այո, ապա ե՞րբ։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ դեռ շատ անելիքներ կան։
Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը, թե պետք է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախաձեռնություն ներկայացվի ԱԺ՝ ըստ որի այն պետք է լուծարվի, Բաբլոյանն ասաց. «Մենք չենք ստացել առաջարկությունը, այն ստանալուց հետո, իհարկե դա քաղաքական գործընթաց է և քաղաքական ուժերի քննարկման և կոնսենսուսի արդյունքը կարող է հանդիսանալ։ Դա չի կարող լինել մեկ կամ երկու մարդու կամ քաղաքական գործչի ցանկություն, դա պետք է լինի կոնսենսուսի արդյունք։ Իսկ կոնսենսուսը պետք է լինի քննարկումներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Դատարանի դահլիճում Վ. Սաղաթելյանին ու Ն. Սամսոնյանին դիմավորեցին ծափահարություններով