Մերկել. Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը նաև Հայաստանում
Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում՝ Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում, Ադրբեջանում։
DW-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լիտվիայում տեղակայված գերմանացի զինծառայողների առաջ ելույթ ունենալիս։
«Մենք տեսնում ենք, որ ըստ էության, բոլոր նախկին խորհրդային երկրները, որոնք չեն մտնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կազմի մեջ, բախվում են ներքին կոնֆլիկտների, որոնք ստեղծված են Ռուսաստանի կողմից»,-ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան