ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է պատասխանել Ռուսաստանից կիբերհարձակումներին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ պատրաստ են պատասխանել ռուսական կողմից կիբերհարձակումներին։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, կազմակերպությունը կարող է օգտագործել կանոնակարգի հինգերորդ հոդվածը, որն ապահովում է դաշինքի անդամ երկրների կոլեկտիվ պաշտպանությունը։
Սթոլթենբերգը նաև ընդգծել է, որ քայլեր են ձեռնարկվում ՆԱՏՕ-ի տեղեկատվական անվտանգության ուժեղացման ուղղությամբ։
Ավելի վաղ բելգիական հետախուզությունում ռուսական կիբերհարձակումների մոնիտորինգի պատասխանատուի հաստիք էր ստեղծվել։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան