Գիդո Ռայմոնդին վերընտրվել է ՄԻԵԴ նախագահ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին սեպտեմբերի 17-ին վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Ռայմոնդիի նախագահության ժամկետը կավարտվի 2019թ․-ի մայիսի 4-ին՝ նույն ժամանակ, երբ կավարտվի նրա մանդատը որպես ՄԻԵԴ դատավոր։
Գիդո Ռայմոնդին ՄԻԵԴ-ում Իտալիայի դատավորն է 2010թ․-ի մայիսի 5-ից, իսկ ՄԻԵԴ նախագահ դարձավ 2015թ․-ի նոյեմբերի 1-ին։
Ռայմոնդին միջազգային իրավունքի, մասնավորապես մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ է։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան