Մատվիենկո․ Ռուսաստանում հասունանում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու որոշումը
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ հանդիպմանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը քննարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին հարցը՝ Մոսկվայի ու Ստրասբուրգի միջև հակասությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Tass-ը։
«Մեզ մոտ Եվրոպայի խորհրդից դուրս գալու ներքին որոշում է հասունանում։ Ես սա Ձեզ անկեղծ եմ ասում»,-ասել է Մատվիենկոն։
Մատվիենկոյի խոսքերով, ՌԴ-ն ԵԽԽՎ-ում իրավիճակը գնահատում է որպես կրկտիկական ու հարցականի տակ է դնում վեհաժողովի որոշ որոշումների լեգիտիմությունը։
«ԵԽԽՎ-ն շարունակում է ընտրել ՄԻԵԴ դատավորներ, հաջորդ տարի տեղի կունենան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ընտրություն։ Ու այս ամենը տեղի է ունենում առանց Ռուսաստանի Դաշնության մասնակցության։ Այդ որոշումները լեգիտիմ չեն»,-ասել է Մատվիենկոն։
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը զրկվեց ձայնի իրավունքից 2014թ․-ին՝ «Ղրիմը ՌԴ-ին բռնակցելու» պատճառով։ Պատվիրակությունն այդ ժամանակից հրաժարվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին։
Այս պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն, որը հանդիսանում է ԵԽ բյուջեի 5 խոշարագույն դոնորներից մեկը, հրաժարվեց վճարել 2017թ․-ի անդամավճարի մի մասը, որը կազմում է մոտ 11մլն եվրո՝ պահանջելով ՌԴ պատվիրակության ամբողջական ու առանց նախապայմանների իրավունքների վերականգնում։
Հարակից հրապարակումներ`
- Յագլանդ․ ՌԴ կողմից գումարի չվճարման դեպքում ԵԽ աշխատակազմը կկրճատվի 10 տոկոսով
- ԵԽ-ն աննախադեպ վիճակում է՝ ՌԴ կողմից 11 մլն եվրոյի չվճարման պատճառով