Պորոշենկոն զրպարտության համար դատի է տվել BBC-ին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զրպարտության համար դատի է տվել բրիտանական BBC-ին։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Դատական գործընթացի պատճառ է դարձել նորությունը, որ Պորոշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար նվազագույնը 400 հազար դոլար է վճարել։ Պորոշենկոյի ներկայացուցիչների խոսքով, այդ տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և վնասում է նրա արժանապատվությանը։ Փաստաբաններն իրենց հերթին պնդում են, որ հրապարակումը վնաս է հասցրել Պորոշենկոյի վարկանիշին։
BBC-ն հրաժարվել է ուղղում կամ ներողություն հրապարակել, նյութը հասանելի է վերջինիս կայքում։
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահների հանդիպումը տեղի էր ունեցել 2017 թվականի հունիսին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան