Թրամփը ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածություն է առաջադրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնի համար նոր թեկնածություն է առաջադրել։ Սպիտակ տան մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թեկնածուն Լինն Թրեյսին է, որը ներկայում զբաղեցնում է պետդեպարտամենտի Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը, իսկ նախկինում ՌԴ-ում փոխդեսպան է եղել։
Նշանակումը դեռևս պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից։
Ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին