Հովտաշենում ոստիկանները հայտնաբերել են իրական «նարկոֆերմա»
Ավարտվել է «Կանեփ-կակաչ - 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որն ուղղված էր ապօրինի թմրաշրջանառության դեմ:
Շուրջ մեկ ամիս տևած միջոցառման արդյունքում, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը հայտնաբերել և այրման միջոցով ոչնչացրել է շուրջ 40 տոննա կանեփի, 37 կգ կակաչի վայրի աճած զանգված։ Բացի այդ տնամերձ հողատարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 231 կգ քաշով կանեփի 1025 բույս:
Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում հայտնաբերել են ապօրինի կանեփ աճեցնողների։
Մասնավորապես, ոստիկանները խուզարկել են Հովտամեջ գյուղի փողոցներից մեկում գտնվող առանձնատունն ու օժանդակ շինությունը և հայտնաբերել իրական «նարկոֆերմա»։ Տան տերը հսկայական ջերմոցում կանեփ էր աճեցրել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան