Հասարակություն 13:12 05/10/2018 Աշխարհում

Շառլ Ազնավուրի «Տարեք ինձ» երգի ու ծափահարությունների ներքո շանսոնյեի հարգանքի արարողությունն ավարտվեց

 

13։12
Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողությունն ավարտվեց զինվորական նվագախմբի կատարմամբ շանսոնյեի «Emmenez moi» (Տարեք ինձ) երգի հնչյունների ու բարձր ծափահարությունների ներքո։

13։04
Կրկին հնչում է «Մարսելյեզ»-ը։

13։00
Այս պահին հարգանքի խոսք է հնչեցնում Էմանուել Մակրոնը. «Ազնավուրը մեր կյանքն ավելի լավը դարձրեց տասնամյակներ շարունակ։ Ազնավուրը դարձավ Ֆրանսիայի դեմքը, նրա երգերը, բառերը ազդեցություն ունեցան մեր սրտերում։ Բոլորը լավ գիտեն Ազնավուրի երգերի բառերը։ Մեզանից յուրաքանչյուրն ունի իր Ազնավուրը, երգեր, որ ամենասիրելին են։ Ազնավուրը հավատարիմ էր իր ծնողներին, ընտանիքին, Հայաստանին, ում զավակն էր։ Նա պետք է մեզ հետ լիներ մյուս շաբաթ Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ Ազնավուրի բացակայությունը մեծ ճեղք կթողնի մեր սրտերում։ Ազնավուրը պոետ էր, ով երբեք չի մահանա»։

12։43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին հաջորդեց ֆրանսիական զինվորական նվագախումբի հայերեն կատարումը՝  Ազնավուրի երգերից։

12։33
Նիկոլ Փաշինյանը հարգանքի խոսք է հնչեցնում Շառլ Ազնավուրի հիշատակին։ 

12։23
8 տասնամյակ բեմում եղած մեծագույն շանսոնյեի մարմինը՝ փաթաթված Ֆրանսիայի դրոշով,  բերվեց Համանդամների տան բանկ Դլե Յաման երգի ներքո։ Ուղեկցում էր նաև Հայաստանի դրոշի գույներով պատրաստված ծաղկեպսակը։ 

12։14
Հնչեցին Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերը՝ «Իմ հայրենիքն» ու «Մարսելյեզ»-ը։



Արարարողությունն ուղիղ հեռարձակում է նաև Ելիսեյան պալատը։ 

12։12
Հաշմանդամների տուն ժամանեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ում դիմավորեց Նիկոլ Փաշինյանը։

12։08
«Ազնավուրը ֆրանսիական մշակույթի դեսպանն էր աշխարհում»,-ասում է Ֆրանս 24-ի զրուցակիցը։

12։04
Հաշմանդամների տան դիմաց տեղադրված էկրանով Ազգային հարգանքի տուրքին հետևում են հազարավոր մարդիկ։ Ներկա է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

11։55
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, ժամանեց Հաշմանդամների տուն։ Այնտեղ են արդեն Ազնավուրի հարազատները, Ֆրանսիայի պետական մշակութային գործիչները։ Ժամանեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Ներկա է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Ներկա է  Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, Նիկոլա Սարկոզին՝ կնոջ՝ Կառլա Բրունիի հետ, ով Ազնավուրի հետ ժամանել էր Հայաստան։

Ինչպես հայտնեց Ֆրանս 24-ը, ելույթ են ունենալու Ֆրանսիայի նախագահը և Հայաստանի վարչապետը։



11։35
Րոպեներ անց Փարիզի Հաշմանդամների տանը կսկսվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի միջոցառումը։ Հաշմանդամների տանը, որտեղ գտնվում են Նապոլեոն Բոնապարտի և այլ նշանավոր ֆրանսիացի ռազմական գործիչների դամբարանները, սպասվում է ավելի քան 2000 մարդու ներկայություն։

Արարողությանը ելույթ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որին մասնակցելու են ընտանիքի անդամները, հրավիրված պաշտոնյաներ, որոնց թվում են նաև ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԳ ու նշակույթի նախարարները։

Panorama.am-ը հեռարձակում է «Ֆրանս 24»-ի ուղիղ եթերը, որով Հայաստանի ժամանակով 12-ին կմեկնարկի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի միջոցառումը։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում։
Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը վաղը՝ հոկտեմբերի 6-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}