Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 12-ը։ Վեհաժողովը քննարկելու է որոշումների կայացման գործընթացի ամրապնդման հարցը՝ կապված մանդատների ու քվեարկության հետ։
Այսօր նստաշրջանում կհայտարարվի ԵԽ Վացլավ Հավելի մրցանակի հաղթողի անունը։ ԵԽԽՎ-ն կքննարկի Թուրքիայում 2018թ․-ի հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների դիտարկման զեկույցը։
ԵԽԽՎ-ն քննարկումներ կանցկացնի Եվրոպայում իսլամի օտարերկրյա ֆինանսավորման, միգրանտների ու սփյուռքի համայնքների արմատականացման վերաբերյալ։ Առաջարկվել է նաև քննարկում անցկացնել «Եվրոպայի խորհուրդ՝ ճգնաժամում գտնվող կազմակերպություն» թեմայով։
Վեհաժողովում քննարկումներ կլինեն նաև միջուկային անվտանգության, Լեհաստանի նախագահի Tu-154M ինքնաթիռի կործանման վերաբերյալ, որը տեղափոխում էր Լեհաստանի պետական պատվիրակությանը, Ազգային խորհրդարանների դերը ապակենտրոնացման գործընթացում թեմաներով։
Վեհաժողովում ելույթով հանդես կգա Թունիսի ԱԳ նախարարն ու կպատասխանի հարցերին, Խորվաթիայի փոխվարչապետը, ով ներկայումս նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում։ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կպատասխանի վեհաժողովի անդամների հարցերին։