Ֆրանսիայի նախագահ Մակրոնն այսօր կժամանի Հայաստան՝ կնոջ հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կժամանի Հայաստան։
Նախագահ Մակրոնը Հայաստանում է լինելու պաշտոնական այցով ու նաև մասնակցելու է Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկանում ենք Ելիսեյան պալատի կայքէջից։
Ըստ տեղեկությունների, Հայաստան է ժամանելու նաև Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը։
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որը կանցկացվի հոկտեմբերի 11-12-ին, մասնակցելու համար Երևան են ժամանելու 100-ից ավել պատվիրակությունների մոտ 3500 ներկայացուցիչներ։
Գագաթաժողովին կմասնակցեն 40-ից ավել երկրի ղեկավարներ, նաև Մոնակոյի արքայազնը։ Նշվում է, որ պետության ղեկավարների մասնակցության թիվը Երևանում գագաթնաժողովին աննախադեպ է՝ նախորդների համեմատ։
Քիչ հետո Հայաստան կժամանի նաև Լիբանանի նախագահը՝ կնոջ հետ։