Երիտասարդները և հոգեկան առողջությունը՝ փոփոխվող աշխարհում
Այսօր Հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ Անչափահաս տարիքում և հասունության վաղ փուլում կյանքում շատ փոփոխություններ են լինում, ինչպես օրինակ դպրոցների փոփոխություն, բաժանում հարազատ տնից, համալսարան ընդունվել և նոր աշխատանքի ընդունվել: Շատերի համար դա շատ հետաքրքիր ժամանակաշրջան է: Սակայն դա նաև սթրեսների և տագնապների ժամանակաշրջան է: Որոշ դեպքերում նման տառապանքները, որոնք անուշադրության են մատնվում, կարող են բերել հոգեկան հիվանդությունների զարգացման: Չնայած առցանց տեխնոլոգիաների շատ ակնհայտ առավելությունների, դրանք կարող են հավելյալ բեռ ստեղծել հոգեկան առողջության համար՝ կապված վիրտուալ ցանցերի օգտագործման աճի հետ: Բացի այդ, շատ անչափահասներ ապրում են հումանիտար արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպես օրինակ հակամարտություններ, տարերային աղետներ և համաճարակներ: Նման պայմաններում ապրող երիտասարդները, հատկապես ենթակա են հոգեկան խանգարումների և հիվանդությունների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկացմամբ, հոգեկան հիվանդությունների կեսը սկսվում է մինչև 14 տարեկան, բայց շատ դեպքերում հիվանդությունները չեն հայտնաբերվում և չեն բուժվում: Դեպրեսիան դեռահասների շրջանում հիվանդության ծանրության երրորդ առաջատար պատճառն է: Ինքնասպանությունը 15-29 տարեկան մարդկանց մահվան երկրորդ առաջատար պատճառն է: Դեռահասների շրջանում ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործումը նույնպես մեծ խնդիր է շատ երկրներում և կարող է նպաստել ռիսկային վարքագծին, օրինակ՝ անապահով սեռական հարաբերությունները կամ վտանգավոր վարելը: Անառողջ ուտելիքը նույնպես մտահոգիչ է:
Այժմ լայնորեն տարածվում է երիտասարդներին ամենավաղ տարիքից հոգեկան կայունության ձևավորման հարցում աջակցություն ցուցաբերելը, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել ժամանակակից կյանքի դժվարությունները:
Մեծ նշանակություն ունեն կառավարության ներդրումները, առողջապահական և կրթական սեկտորի ընդգրկումը երիտասարդների հոգեկան առողջության պահպանման համար բազմակողմ, համալիր ծրագրերի իրականացման համար։ Այս ներդրումները պետք է ուղղված լինեն դեռահասների և երիտասարդների շրջանում հոգեկան առողջության պահպանման ուղիների մասին ծրագրերի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, տեղեկացնեն դեռահասներին, ծնողներին և ուսուցիչներին այն մասին, թե ինչ օգնություն նրանք կարող են ցուցաբերել իրենց ընկերներին, երեխաներին և աշակերտներին: Հենց այս խնդրին է նվիրված է այս տարվա Համաշխարհային հոգեկան առողջության օրը։
Հոգեկան առողջության համաշխարհային օրը նշվում է 1922 թվականից։ Հռչակվել է Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիայի կողմից Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ։ Հոգեկան առողջության համաշխարհային օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող համաշխարհային և միջազգային օրերի ցանկում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան