Եվրամիությունում կարգելեն մեկանգամյա օգտագործման սպասքը
Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի հարցերով հանձնաժողովը կողմ է քվեարկել պլաստմասե որոշ արտադրանքի օգտագործման արգելմանը։ Մասնավորապես, խոսքը գնում է մեկանգամյա օգտագործման սպասքի մասին։
news.ru-ի հաղորդմամբ, հանձնաժողովում նշել են, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկե իրերը ծովային աղբի 70 տոկոսն է։ Արգելքը կարող է ուժի մեջ մտնել Եվրամիությունում 2021 թվականից։
Հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը կներկայացվի Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը 2018 թվականի հոկտեմբերի 22-25-ը։