ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի զոհերի թիվը հասել է 11-ի
ԱՄՆ-ում «Մայքլ» փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է 11-ի։ Washington Post-ին հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին։
«Վիրջինիա նահանգում հինգ ևս մարդ փոթորկի զոհ է դարձել։ 520 մարդ էլ մնացել է առանց էլէկտրականության»,- այս մասին էլ ասված է նահանգի արտակարգ իրավիճակների վարչության թվիթերի միկրոբլոգում։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ փոթորիկը լուրջ վնաս է հասցրել Ֆլորիդայում ԱՄՆ օդային ուժերի բազային։
ԱՄՆ-ում նաև 800-ից ավելի չվերթ է չեղյալ «Մայքլ» փոթորկի պատճառով։