Շփման գծում վերահսկելի իրավիճակ է. ԳՇ պետի տեղակալ
«Շփման գծում վերահսկելի իրավիճակ է, այնպիսի իրավիճակ, որը մեզ համար սովորական երևույթ է»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։
«Արտառոց ոչինչ չկա։ Ցանկացած ոտնձգության դեպքում կլինի արժանի պատիժ և պատասխան»,- նշեց նա:
Նշենք, որ այսօր ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների համատեղ մարտավարական զորավարժության եզրափակիչ` կրակային փուլը:
«Հայաստանի Հանրապետության տարածքին սպառնացող ցանկացած ուղղությունից վտանգի դեպքում մենք պարտավոր ենք կիրառել բոլոր հնրավոր ուժերն ու միջոցները, որոնց մեջ մտնում հայկական ԶՈւ զորամիավորումներն ու զորամասերը և այն բոլոր ուժերը, որոնք նախատեսված են մեր երկրի անվատգությունն ապահովելու համար»,- հավելեց Մակարյանը: