Թրամփը սկսել է քարոզարշավի համար գումար հավաքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն ավելի քան 100 միլիոն դոլար է հավաքել 2020 թվականի նախընտրական քարոզարշավի համար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին գրել է CNN-ը՝ հղում անելով Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալներին։
Այսպես, այս տարվա հուլիս-օգոստոսին երկրի ղեկավարը հավաքել է 18 միլիոն դոլար նախընտրական արշավի անցկացման կոմիտեի և Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի հետ համատեղ աշխատանքի միջոցով։
Հավաքված գումարը հասել է 106 միլիոն դոլարի։ Նշվում է, որ դոնորների 98 տոկոսը նվիրաբերել են ոչ ավելի, քան 200 դոլար։
Հեռուստաալիքը նշում է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման սկսել էր միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի համար միայն նախագահության երրորդ տարվա ավարտից հետո։ Թրամփը ներկա պահին ղեկավարում է Սպիտակ տունը 1 տարի 9 ամիս։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ