Նիդերլանդներում տրվել է «X» սեռի առաջին անձնագիրը
Նիդերլանդներում տրվել է առաջին անձնագիր, որը ցույց է տալիս սեփականատիրոջ գենդերային չեզոք սեռին պատկանելը: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Սովորական անձնագրում սեռը մատնանշող տեղում տղամարդկանց համար գրվում է «M», կանանց համար՝ «F»: Սակայն այդ անձնագրում նշվել է պարզապես «X»: Առաջին փաստաթղթի սեփականատերը 57-ամյա Լեոննե Զեեգերսն է: Ի սկզբանե Լեոննեն տղամարդ է եղել, բայց 2001 թվականին վիրահատվել է, սեռը փոխել՝ դառնալով կին:
Նշվում է, որ Զեեգերս դիմել է դատարան`«չեզոք» սեռի շնորհման համար, և դատարանը բավարարել է պահանջը: Այժմ ԼԳԲՏ համայնքը իշխանություններին ստիպելու է փոխել օրենսդրությունը, որպեսզի ցանկացողները դասվեն «երրորդ սեռին»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին