Դիանա Գասպարյանը Հայաստանի առաջին կին քաղաքապետն է
Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Էջմիածին քաղաքի քաղաքապետ է ընտրվել իշխանության թեկնածու Դիանա Գասպարյանը։
Սիփան Փաշինյնաը գրել է.«Դիանա Գասպարյանը ընտրվեց Էջմիածին քաղաքի քաղաքապետ:
Նրա օգտին քվեարկել է 8 076 քաղաքացի։ Նա Հայաստանում առաջին կին քաղաքապետն է։ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո նա քաղաքապետի պաշտոնակատարն էր։
Նշենք, որ Էջմիածնում 45 278 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 15 827 մարդ։ Դիաննա Գասպարյանին շնորհավորել է «Լույս» դաշինքի թեկնածուն։
Հիշեցնենք, որ այս համայնքում առաջադրվել էր 12 թեկնածու։