Երևանի երեք վարչական շրջանում ղեկավարներ են նշանակվել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, նշանակվել են Կենտրոն, Նուբարաշեն, Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արման Աբրահամյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:
Երկու այլ որոշումներով, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արա Սադոյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարեցված 2018թ. հոկտեմբերի 23-ից: Հենց այսօր Վիկտոր Մնացականյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:
Թելման Թադևոսյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ 2018թ. հոկտեմբերի 23-ից նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:
Ըստ այդմ, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Կիրակոսյանի լիազորությունները` համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 23-ից:
Մեկ այլ որոշմամբ, Արթուր Մեսչյանը նշանակվել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ։
Հարակից հրապարակումներ`
- Արա Սադոյանը հեռացավ պաշտոնից
- Արթուր Մեսչյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ
- Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան