Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարի մոտ ոստիկանները բախվել են հոգևորականներին
Երուսաղեմում ծեծկռտուք է տեղի ունեցել ոստիկանության և մի խումբ քրիստոնյա հոգևորականների միջև՝ Տիրոջ գերեզմանի տաճարի մուտքի մոտ: Իրավապահները հայտնել են, որ կոնֆլիկտի պատճառն այն է, որ ղպտի հոգևորականները չեն թողել տաճարի՝ իրենց պատկանող հատված մտնել Իսրայելի հնությունների վարչության ներկայացուցիչներին, որոնք եկել էին վերանորոգման աշխատանքներ անելու:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ոստիկանությունից ասել են, որ հոգևորականները չեն ենթարկվել ոստիկանության կարգադրությանը և հրաման է տրվել տարհանել նրանց: