Հայաստանն ԱՄՆ-ում նոր դեսպան ունի
ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել իր պաշտոնից. նրան կփոխարինի Վարուժան Ներսեսյանը։
ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։
Նախարահի մեկ այլ հրամանագրում էլ նշվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վարուժան Ներսեսյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն):
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը