Առողջություն 14:52 27/10/2018 Հայաստան

Սննդագետ. Պետք է ահաբեկվել ոչ թե «ձիու միս» տերմինից, այլ...

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Գումի շուկայի հարևանությամբ  վաճառքի կետերից հայտնաբերած ձիու մսի մասին հարցերին պետական մարմինն  այս պահին չի պատասխանում։

Պարզ չէ, թե ինչքան մսի մասին է խոսքը, գնորդներ եղե՞լ են, թ՞ե ոչ,  որտեղի՞ց է միսը հայտնվել շուկայում, ի՞նչ պայմաններում են ձին կամ ձիերը մորթվել, դրանից հետո փորձաքննություն անցե˚լ է միսը, թե˚ ոչ,  ի՞նչ է արվել հայտնաբերած մսի հետ։

Մինչ հստակ պատասխաններ կհնչեն այս հարցերին,   այս պահին մնում է ենթադրություններ անել։ Եթե այն հայտնվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, ապա կարելի է պնդել, որ վաճառվել է տավարի մսի անվան տակ, ուղեկցող փաստաթղթեր էլ չի ունեցել կամ էլ դրանք կասկածի տեղիք են տվել։ Փաստն այն է, որ միսը շուկա հասել է վատ վերահսկողության կամ նույնիսկ դրա բացակայության արդյունքում։

Ձիու մսի՝ շուկայում հայտնվելու պատճառների, դրա օգտագործման հնարավոր վտանգների մասին Panorama.am-ը խոսել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։ Նա նկատում է՝ ձիերին միշտ այս սեզոնին են սպանդի ենթարկում, ամռանը շահագործում են,  ձմռանը՝ մորթում,  նրանց ձմռանը կերակրելը թանկ  է ու ոչ ձեռնտու։ Ու քանի որ հիմա տավարի միսը ոսկու գին ունի, ձիերին մորթելն ու միսը վաճառելը շահեկան բիզնես է։

Սակայն մարդկանց պետք է ահաբեկի  ոչ թե «ձիու միս» տերմինը,  այլ փաստը, որ միսը չի ենթարկվել մալլենիզացիայի, ինֆեկցիոն հիվանդությունների ստուգման (маллеинизация

«Խնդիրը ոչ թե ձիու մսի իրացման մեջ է, այլ պատշաճ պետական  վերահսկողության չենթարկված լինելու։ Եթե ձին չի ենթարկվել մալլենիզացիայի, ոչ ոք չի կարող ասել, այդ ձին հիվա՞նդ է եղել, վարակվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Այս պարագայում առկա են հանրային առողջապահական ռիսկեր՝ ընդհուպ վարակ»,- ընդգծում է մասնագետը։

Նա մատնացույց է անում զարգացած երկրների փորձը, որտեղ այս ոլորտում օրենսդրությամբ հստակ սահմանված են կոմերցիոն կեղծարարություններ, երբ մսի մի տեսակը փոխարինվում է մեկ այլ տեսակով։ Ձիու մսի  շուրջ եվրոպական սկանդալն էլ նույն պատճառով էր, երբ լազանիայում ընդամենը 1 տոկոս ձիու միս էր հայտնաբերվել, և պարզվել էր, որ այդ ձին բուծվել է ոչ թե սննդում օգտագործվելու, այլ՝ ուրիշ նպատակով։

«Կան հորմոն, աճի խթանիչ, դոպինգ հասկացությունները։ Այս միջոցները չի թույլատրվում կիրառել այն կենդանիների նկատմամբ, որոնց միսը մարդը պետք է ուտի։ Այն կենդանիները, որոնք նախատեսված են ձիավազքի համար, բնականաբար նրանց կարելի է դոպինգ էլ տալ, դեղամիջոցներ էլ,  նրանց միսը ենթակա չէ մարդու կողմից օգտագործման համար։ Սննդի իրացման կետերում կարող են իրացվել միայն այն ձեռնարկությունների ձիու միսը, որը ստացվել է անասնաբուժական համապատասխան հսկողությունից հետո։ Ահա այստեղ է խնդիրը»,-մանրամասնեց նա։

Թե որտեղից է միսը հասել Գումի շուկա, պարզելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ հետագծելիության սկզբունքը չի կարող աշխատել, քանի դեռ կենդանիները համարակալված չեն։

«Համարակալման դեպքում հնարավոր է յուրաքանչյուր կենդանու նույնականացում։ Ներողություն, շատ կոպիտ համեմատություն եմ անում, երբ մենք գնում ենք որևէ երկիր, մեզանից ուզում են նույնականացման քարտը, որի միջոցով պարզում են, թե ով է նա։ Հետագծելիության սկզբունքն այն է, երբ նույնիսկ մսեղիքը վերածվել է վերամշակված սննդի՝ երշիկի կամ պահածոյացված մսի, հնարավոր լինի նույնականացնել, թե տվյալ արտադրանքում որ կենդանու միսն է օգտագործվել։ Եթե համարակալում չկա, չկա կենդանի (ողջ) կենդանիների  տվյալների միասնական ռեեստր, բնականաբար չի կարող լինել հետագծելի համակարգ»,-բացատրեց մասնագետը։

Միասնական ռեեստրի առկայության պայմաններում կենդանու մորթի կամ անկման պարագայում անասնաբուժական ծառայություն իրականացնող մարմնի կողմից  կազմվում է  արձանագրություն, կատարվում է ախտորոշում։ Նրա խոսքով, միայն այս դեպքում է  երկրում հնարավոր ապահովել հանրային անասանբուժական առողջապահություն ու հանրային առողջություն, քանի որ մարդը կարող է վարակիչ հիվանդություններ ձեռք բերել կենդանու չստուգված մսից։

«Այստեղ մենք գործ ունենք շատ կարևոր խնդիրների հետ։ Դրա համար է ամբողջ աշխարհն այս ոլորտը գերկարևորում ու մեծ ներդրումներ անում։ Հիմա մեզ մոտ չկան համարակալում, ռեեստրներ»,-ասաց Պիպոյանը։

Նա հիշում է՝ Հայաստանում սկսել է աշխատել 2010 թվականից, այդ ընթացքում բազմաթիվ հայեցակարգեր են գրվել կենդանիների համարակալման, ռեեստրների ստեղծման մասին։

«Մենք ունենք հիանալի հայեցակարգեր, բայց դրանք գրվել են սառույցին ֆինանասկան միջոցներ չլինելու պատճառով»,-ասաց սննդագետը։

Նա ընդգծում է՝ ինչ լուծում էլ որ հիմա արվի,  տեղային է լինելու։ Համակարգը նորացման, նորարարցման, թվայնացման կարիք ունի։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am
16:14
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և առանց մոնտաժի ցուցադրում Հ1-ի եթերում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ից դիմել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներից Պետրոս Ղազարյանին․
Աղբյուր` Panorama.am
16:06
Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
Մշակութային գործիչների հետ հանդիպմանը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց մտավորականներին՝ ցանկանցողները խումբ...
Աղբյուր` Panorama.am
15:50
Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
«Սա չակնկալիքի պայքար է, մեր ազգային ինքնապահպանման բնազդն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Վահե...
Աղբյուր` Panorama.am
15:43
Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
«Մասնակցում եմ հանդիպմանը՝ ինձ համար բացահայտելու շարժման բուն նպատակը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռեժիսոր Արամ Շահբազյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
15:29
Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Ոստիկանությունն արձագանքել է Արփինե Սարգսյանի մասին հրապարակումներին
Ոստիկանությունն արձագանքել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած հրապարակումներին։ «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:59
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
«Պաշտոնականացված որոշում չկա»,-քաղաքական կուսակցությունների հետ հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
14:30
Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն,...
Աղբյուր` Panorama.am
14:02
ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է մշակութային...
Աղբյուր` Panorama.am
14:00
Խաղողի վազի ծաղկումը սպասվում է մայիսի 23-27-ը
Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը...
Աղբյուր` Panorama.am
13:58
Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ...
Աղբյուր` Panorama.am
13:41
Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը...
Աղբյուր` Panorama.am
13:24
Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են...
Աղբյուր` Panorama.am
13:14
Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է,...
Աղբյուր` Panorama.am
12:52
Վանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կին. Քրեական վարույթ է նախաձեռնվել
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հավաքներին պարբերաբար մասնակցության համար Վանաձոր քաղաքի մի խումբ անապահով անձանց նյութապես շահագրգռելու...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Գևորգյանը գրում է. «Եթե որևէ զոմբիի հետ շփման ժամանակ միամիտ օդից վարակ բռնեք ու սկսեք...
Աղբյուր` Panorama.am
12:29
Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին. Իրավապաշտպան
«Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ ի վերջո դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի...
Աղբյուր` Panorama.am
12:12
Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել...
Աղբյուր` Panorama.am
12:03
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
14:59 18/05/2024

Պաշտոնական որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}