Կոնգրես է անցել հայամետ 166 գործիչ
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցած 180 թեկնածուներից 166 ընտրվել են։
«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է հայամետ 166 գործիչների հաղթանակը։ Հանձնախմբի աջակցությունը ստացած 180 թեկնածուներից 166-ը կամ 92 տոկոսը հաղթանակ են տարել»,-նշվում է հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։
Ըստ էջում ավելի վաղ հրապարակած տվյալների, նախնական տվյալներով օրենսդիր մարմնում կլինի չորս հայազգի պատգամավոր, նրանցից երեքը կանայք են։ Կոնգրես են անցել Աննա Աստվածատուրյան Թըրքոթը, Էնթոնի Բրինդիզին , Աննա Էշուն և Ջեքի Սփիրը:
Աննա Աստվածատուրյանը վերընտրվել է ԱՄՆ Մեն նահանգից։ Նա ընտանիքի հետ փախել է Բաքվից 1980-ականների վերջին իրականացրած ջարդերի հետևանքով։
Էնթոնի Բրինդիզին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում։ Ցեղասպանության ժամանակ նրանք գաղթել են Սիրիայի Հալեպ քաղաք, որտեղ էլ ծնվել է նրա տատիկը։ Նրա նախատատերը ծնվել են Եդեսիայում։
Հանձնախումբը հրապարակել է նաև հայամետ այն գործիչների անունները, որոնք կաշխատեն ներկայացուցիչների մարմնում։