Վարչապետի պաշտոնակատարը փոխմարզպետ և փոխնախարար է նշանակել
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Սամվել Ռուբենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։
Վարչապետի պաշտոնակատարի մեկ այլ որոշմամբ էլ Տիգրան Գաբրիելյանը նշանակեցել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տիգրան Գաբրիելյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ»։