Ֆիլիպինների նախկին առաջին տիկնոջը ձերբակալել են կոռուպցիայի համար
Ֆիլիպինների հակակոռուպցիոն դատարանը երկրի նախկին առաջին տիկնոջը՝ Իմելդա Մարկոսին մեղավոր է ճանաչել կաշառակերության 7 դրվագով: news.ru-ի հաղորդմամբ, դատարանը նաև վճռել է ձերբակալել նրան, սակայն տիկինը կարող է ազատ արձակվել գրավով: Մարկոսին սպառնում է 6-11 տարի բանտարկություն յուրաքանչյուր իրավախախտման համար:
Ամուսնու նախագահության շրջանում նա մի քանի ֆինանսական մեքենայություններ է արել, որոնք կապված էին Շվեյցարիայի մասնավոր ընկերությունների հետ: Մարկոսն ու փաստաբանները ներկա չեն եղել դատավճռի հրապարակման ժամանակ: Ֆերդինանդ Մարկոսը Ֆիլիպինների նախագահ է եղել 1968 թվականից: 1986 թվականին հեղափոխությունից հետո նա ընտանիքի հետ փախել է երկրից Հավայան կղզիներ, որտեղ էլ երեք տարի անց մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ