Զբոսաշրջիկների համար Թուրքիան անբարենպաստ երկրների ցանկում է
Բրտանական սպառողների Which ասոցիացիան հրապարակել է զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկրների ցանկը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, փորձագետները վերլուծել են ամենահայտնի 20 զբոսաշրջային ուղղությունները չորս ցուցանիշով. հանցագործության մակարդակ, առողջության համար սպառնալիք, ահաբեկչությունների հավանականություն և բնական աղետ։
Արդյունքում զբոսաշրջիկների համար ամենաանվտանգ երկիրը Իսլանդիան է, այնուհետև՝ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սինգապուրը։
Զբոսաշրջության համար ամենաանբարենպաստ երկրներն են Թուրքիան, Հարավային Աֆրիկան և Թաիլանդը։ Փորձագետները նշել են հանցագործության բարձր մակարդակն ու ծանր հիվանդություններով վարակվելու վտանգը։
Which նշում է, որ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի մի քանի երկրները մի քանի ցուցանիշով ավելի անվտանգ են, քան արևմտյան երկրները։ Օրինակ, Հորդանանում հանցագործության մակարդակն ավելի ցածր է, քան Իտալիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։