ԱԳՆ. Տարբեր երկրների ԱԳՆ-ների դիրքորոշումների «ադրբեջանական «մեկնաբանությունը» նորույթ չէ
Տարբեր երկրների ԱԳՆ-ների դիրքորոշումների ադրբեջանական «մեկնաբանությունը» նորույթ չէ, և դրան պետք է վերաբերել որպես այդպիսին: Այսպես արձագանքեցին ԱԳՆ նախարարությունից՝ անդրադառնալով օրեր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից Բելգիայի ԱԳ նախարարության հայտարարության վերաբերյալ լուրերին։
«Հստակ արձանագրենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են միջազգային իրավունքի հայտնի երեք սկզբունքները, իսկ միջնորդության՝ միջազգային մանդատ վայելող միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»,-նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին, թե Բելգիան ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը համարելով Ադրբեջանի անբաժանելի մաս:
Ավելի վաղ դրան արձագանքել էր Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խորհուրդ տալով հանգիստ վերաբերվել.
«Պետք է հաշվի առնենք, որ դե ֆակտո դինամիկ զարգացող կապեր ունենք Բելգիայի հետ: Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը խեղաթյուրած ինֆորմացիա է ներկայացրել: Հնարավոր է Բելգիան ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այդ խոսքերի տակ, իրենք մտցրել են Արցախի անունն ու սխալ ներկայացրել փաստերը:
Հասկանալով այս բոլոր հանգամանքները, մենք նման լուրերին պետք է մի քիչ հանգիստ վերաբերվենք»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը