Դեսպանություն. Բեռնատարները մտնում են Վրաստան
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է և բեռնատարները մտնում են Վրաստան»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի, ռուսական հատվածում կա խցանում։
Հարակից հրապարակումներ`
- Լարս անցակետի ռուսական հատվածում դադարեցվել է բեռնատարների մուտքը դեպի Վրաստան
- Դեսպանություն. Որևէ խցանում Լարսում չկա
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը