Հրդեհներ՝ Անթալիայում
Թուրքիայի Անթալիայի նահանգի Մանավգաթ շրջանում հրդեհներ են բռնկվել։ Հրդեհները ընգրկել են անտառային, դաշտային տարածքները, ինչպես նաև այն տարածքները, որտեղ մեծամասամբ ձիթենու ծառեր կան։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Թուրքիայի հրշեջ ծառայության աշխատակիցները կարողացել են հրդեհը մեկուսացնել։ Այս պահին տեղի բնակչության համար որևէ վտանգ չի սպառնում։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Թեմայի շուրջ խոսել է Անթալիայի անտառապատ տարածքների տնօրեն Վեդաթ Դիքիջին։ Նրա խոսքերով, հրդեհը սկզբում բռնկվել է ձիթենու ծառերի դաշտերում, որից հետո այն տարածվել է հարակից շրջաններ։ Ըստ նրա՝ այս պահին հայտնի չէ, թե ինչ չափի վնաս է հասցրել հրդեհը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին