Փարիզի կենտրոնը կարող է ամբողջությամբ հետիոտնային դառնալ
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ցանկանում է քաղաքի պատմական կենտրոնը հետիոտնային դարձնել։ Նա առաջարկում է սահմանափակել կամ արգելել մեքենաների շարժը Փարիզի չորս կենտրոնական շրջաններում։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ շրջաններում գտնվում են քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Ելիսեյան դաշտերը, Լուվրը, Փարիզի Աստվածամոր տաճարը։
Այդ գաղափարը կիրականացվի 2020 թվականի ՏԻՄ ընտրություններից հետո։ Մինչ այդ Փարիզում հանգստյան օրերին կգործի հետիոտնային գոտիների. կիրակի օրերին քաղաքի պատմական տարբեր մասերում մեքենաների տեղաշարժը կսահմանափակվի։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան